SELECTORNEWS
Загрузка...

06:32
9/02/2012
Կողոպուտ «Սթար» սուպերմարկետների ցանցի երկու խանութներում
11:24 | 09/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում գտնվող «Սթար» սուպերմարկետների ցանցի երկու խանութներում կողոպուտներ են տեղի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ըստ թերթի, մահակներով զինված դիմակավորված խումբը կոտրել է խանութների ապակյա դռները, ներխուժել  խանութ և այնտեղից տարել տարադրամի փոխանակման կետերի չհրկիզվող պահարանները:

Կողոպտիչները խանութից տարել են նաև վիսկի և թանկարժեք կոնյակ:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից, կողոպուտներն իրականացվել են Երևանի Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների խանութներում 45 րոպե տարբերությամբ:

Այս փաստը, նաև հանցագործության ձեռագիրը թույլ են տալիս ենթադրել, որ հանցագործությունն իրականացրել է նույն խմբավորումը: Սուպերմարկետների ցանցում այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»