SELECTORNEWS
Загрузка...

01:31
9/02/2012
Мультфильм
ReAnimania անիմացիոն փառատոնի հիմնադիրը հույս ունի հետագայում անիմացիոն դպրոց բացել Երևանում
17:59 | 08/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ReAnimania անիմացիոն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին հույս ունի հետագայում Հայաստանում անիմացիոն դպրոց բացել: 

Չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Քասունին նշեց, որ ReAnimania երկրորդ միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 9-13-ը, վարպետության դասերով և դասախոսություններով հանդես կգան ժամանակակից անիմացիայի մեծագույն վարպետներ, ինչը Հայաստանում անիմացիոն դպրոցի ստեղծման լավ նախադրյալներ կստեղծի:

Տեղի անիմատորներին ուսուցանող վարպետների թվում Քասունին նշեց իտալացի անիմատոր Ֆեդերիկո Վիտալիին, «Aardman» ստուդիայի մասնագետներ Դևիդ Սփրոքսթոնին, Փոլ Սմիթին և հայտնի ամերիկացի անիմատոր Ֆրենկ Հլադսթոնին, ով Walt Disney, Dream Works Animation, Warner Brosers ընկերությունների վարպետության դասեր է անցկացրել անիմատորների համար։

Քասունին ընդգծեց, որ բոլոր անիմատորներն անվճար դասախոսություններ կկարդան, իսկ «Aardman» ստուդիան իր ստեղծման պատմության մեջ առաջին անգամ ստուդիայից դուրս վարպետության դասեր կտա։

Ըստ փառատոնի հիմնադրի, վարպետության դասերն անցկացվում են հատուկ Հայաստանի պրոֆեսիոնալ անիմատորների համար, իսկ Ֆրենկ Հլադսթոնի դասախոսությունները բաց են բոլոր ցանկացողների համար։ -0

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»