SELECTORNEWS
Загрузка...

01:29
9/02/2012
Задымление на станции метро Маршала Баграмяна
Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան ուղևորների մուտքը դեռ արգելվում է
13:12 | 08/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան, որտեղ առավոտյան կարճ միացման հետևանքով ծուխ էր լցվել, ուղևորների մուտքը դեռ արգելվում է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից:

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, որի դիմաց ՀՀ նախագահի նստավայրն է, ծուխ է լցվել առավոտյան ժամը 10:35-ին, և մետրոպոլիտենի աշխատակիցները տարհանվել են: Կայարանի աշխատանքը դադարեցվել է, անջատվել է էլեկտրական սնուցումը:

«Էլեկտրական սնուցման վահանակում տեղի է ունեցել կարճ միացում, առաջացել է ծուխ, որը սկսել է տարածվել: Այժմ կայարանին ոչինչ չի սպառնում», - ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Նրա խոսքերով՝ կայարանի նորմալ աշխատանքը կվերսկսվի 15-20 րոպեի ընթացքում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը, նման միջադեպերը հազվադեպ են, և նմանատիպ դեպք է գրանցվել 15 տարի առաջ:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վարչության կենտրոնական օպերատիվ բաժնի պետ Պավել Գյոզալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ կայարանում գտնվողներից ոչ մեկը չի տուժել:

Նա տեղեկացրեց, որ այժմ կայարանում ուժեղացված ռեժիմով աշխատում է օդափոխման համակարգը, և շուտով ծուխը կանցնի:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»