SELECTORNEWS
Загрузка...

07:05
9/02/2012
Метро
Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում ծուխ է լցվել կարճ միացման պատճառով. ԱԻՆ
12:15 | 08/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում չորեքշաբթի լցված ծխի պատճառը կարճ միացումն է, տեղեկացրեց ՀՀ Փրկարար ծառայության ղեկավարի օգնական Նիկոլայ Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքերով՝ կայարանում հրդեհ չի բռնկվել

Նա նշեց, որ դեպքի վայրում է գտնվում հրշեջ-փրկարարների խումբը և աշխատում է վեց հրշեջ մեքենա: Մետրոյի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում չեն կանգնում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի մետրոպոլիտենից, մետրոյի ղեկավարությունը մեկնել է դեպքի վայր՝ միջադեպի պատճառները պարզելու նպատակով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»