SELECTORNEWS
Загрузка...

06:49
9/02/2012
Թբիլիսիում Վրաստանի և Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստների հանդիպումն ավարտվել է միջադեպով
11:39 | 08/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրո-2011 առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականների պատասխան հանդիպումը ավարտվել է միջադեպով, որը կարող էր վերածվել զանգվածային ծեծկռտուքի, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը:

Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ 3:2 հաշվով հաղթանակ էր տարել Վրաստանի հավաքականը:

Վրացի ֆուտբոլիստներին վրդովվել է այն հանգամանքը, որ Թբիլիսիի մարզադաշտում խաղից հետո նրանց մրցակիցները հայ երկրպագուների տրիբունայի առաջ սկսել են «հաղթանակի» պար պարել: Չզսպելով զգացմունքները, որոնք  հավանաբար առաջացել էին պարտության դառնության և հյուրերի կոպիտ խաղի պատճառով, վրացի ֆուտբոլիստների մի մասը սկսել է ակտիվորեն «հարաբերություններ պարզել» մրցակիցների հետ:

Երկու թիմերի ֆուտբոլիստների ղեկավարներին հաջողվել է կանխել, որպեսզի  լեզվակռիվն ու քաշքշուկները ծեծռտուքի չվերածվեն: Պարեկային ոստիկանությունը, վերահսկելով իրավիճակը, ապահովել է հայ ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությունը:

Հանդիպմանը ներկա գտնվող Վրաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարար Լադո Վարձելաշվիլին դժգոհ է մնացել վրացական թիմի խաղից:

«Մեր երիտասարդ ֆուտբոլիստների նման խաղով, որին մենք այսօր ականատես եղանք, որևէ զգալի հաջողության անհնար է հասնել: Թիմը չկարողացավ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել, առավել ևս, որ խաղում էր սեփական դաշտում, և խաղի արդյունքն օրինաչափ էր», - ասել է Վարձելաշվիլին:

Վրացական ֆուտբոլի վետերան Ալեքսանդր Չիվաձեն ասել է, որ վշտացած է վրացի մարզիկների պարտությամբ, սակայն նշել է նաև դրական պահերը:

«Ցավոք, մեր տղաները չկարողացան օգտվել գոլային պահերից, որոնք բավականին շատ էին: Ուրախացնում է, որ երիտասարդ տաղանդավոր խաղացողներ են հայտնվել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել հավաքականի ղեկավարությունը, որը կուռ և հաղթանակին նպատակաուղղված թիմ է պատրաստել», - եզրափակել է Չիվաձեն:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»