SELECTORNEWS
Загрузка...


15:29
21/05/2012

Սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային վեհաժողովն առաջին անգամ սեպտեմբերի 29-ին կանցկացվի Երևանում
18:43 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 29-ին Երևանում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ  Մակարյանը։

Ըստ նրա՝ վեհաժողովի ժամանակ կներկայացվեն խնդիրները և այդ ոլորտում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև եվրոպական փորձը, որն անհրաժեշտ է կիրառել Հայաստանում։

«Այսօր պետությունը գիտակցում է կարևորությունը և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության կարիք ունի, որպեսզի առավել հստակ հասկանա առկա խնդիրները, այլ ոչ թե անկախ առկա պահանջներից լուծի դրանք»,- ասաց Մակարյանը։

Նա նշեց, որ պետությունը, ՀԱԳՄ-ն և արհեստակցական միություններն այդ գործընկերությունում որպես երեք հավասար միասնական կողմեր են հանդես գալիս, որպեսզի աշխատեն համաձայնության սկզբունքով և աշխատանքի հիմնական սկզբունքներ ձևավորեն, ինչպես դա ընդունված է այլ քաղաքակիրթ երկրներում։

Վեհաժողովի ժամանակ կներկայացվի միջազգային և հայկական փորձը, որի արդյունքում ձեռնարկ կհրատարակվի։

Վեհաժողովի շրջանակներում ելույթ կունենան Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի Ձեռներեցների միությունների և արհմիությունների փորձագետներն ու ներկայացուցիչները։

Վեհաժողովն անցկացվում է կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանան և Հայաստանի արհմիությունների դաշնության  աջակցությամբ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»