SELECTORNEWS
Загрузка...

07:03
9/02/2012
Հայաստանում տեղի կունենա Վահան Տերյանի 120-ամյակին նվիրված համերգ
18:20 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ երգի երեկո կկազմակերպի`նվիրված անվանի բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի 120-ամյակին, երեքշաբթի լրագրողների ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Համերգի շրջանակներում կկատարվեն Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը, մասնավորապես՝ առաջին անգամ կհնչի պոետի վերջին ստեղծագործության խոսքերի հիման վրա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի կողմից գրված նոր երգը», - ասաց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀՀ-ն նոր եթերաշրջանում մտադիր է հեռուստադիտողին ներկայացնել մի շարք վավերագրական ֆիլմեր:

«Առաջին ֆիլմերը կցուցադրվեն արդեն սեպտեմբերի 26-ից հետո մինչև հաջորդ տարվա ամառ», - ասաց նա:

Հարությունյանը պարզաբանեց, որ վավերագրական ֆիլմերը պատմում են Արևմտյան Հայաստանի պատմական տարբեր ժամանակահատվածների, Առաջին Հանրապետության (1918-1920թթ), Ջավախքի, ինչպես նաև պատմական դեմքերի մասին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»