SELECTORNEWS
Загрузка...

06:59
9/02/2012
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կշարունակի գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը
17:40 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ) կշարունակի նոր գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՀՌՌհՀՌ) նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նա նշեց, որ մոտ ժամանակներս Երևանի «Մոսկվա» և «Նաիրի»կինոթատրոններում կցուցադրվի «Արտիստը» ֆիլմը, որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանում վիպակի հիման վրա:

«Նկարահանումներն արդեն ավարտվել են, և ընթանում է աշխատանքների վերջին փուլը», - ասաց նա:

Հարությունյանի խոսքերով՝ մեկ-մեկուկես ամիս անց կսկսվեն «Խաչատուր Աբովյան» գեղարվեստական ֆիլմի աշխատանքները:

«Այժմ ընթանում են սցենարի աշխատանքները, որոնք կավարտվեն ամենաուշը նոյեմբերին, ինչից հետո կսկսվեն նկարահանումները», - պարզաբանեց նա:

ՀՀՀՌ-ի խորհրդի նախագահը նշեց նաև, որ կշարունակվի համագործակցությունը «Գրանդ Քենդի» ԲԲԸ-ի հետ:

ՀՀՀ-ն «Գրանդ Քենդի» ԲԲԸ-ի հետ համատեղ նկարահանել է «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմը՝ հռչակավոր հայ գրող Րաֆֆու համանուն վեպի հիման վրա, որի ցուցադրությունը սեպտեմբերի 4-ից մեկնարկել է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

««Խաչագողի հիշատակարանը» ֆիլմից հետո մենք ծրագրում ենք համատեղ նկարահանել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը», - ասաց նա՝ ավելացնելով, որ նկարահանումները կսկսվեն արդեն այս տարի, սակայն ֆիլմի աշխատանքները կավարտվեն և այն պատրաստ կլինի ցուցադրության հաջորդ տարի:

Հարությունյանն անդրադարձավ նաև «Հատուկ ջոկատ» ֆիլմի նկարահանումներին՝ պարզաբանելով, որ չնայած ֆինանսավորման հետ կապված որոշ դժվարություններին՝ ֆիլմը պարտադիր կնկարահանվի:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»