SELECTORNEWS
Загрузка...

06:47
9/02/2012
Իտալացի դիզայներները կօգնեն Հայաստանին թեթև արդյունաբերության զարգացման գործում
16:21 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալացի դիզայներները կօգնեն Հայաստանին թեթև արդյունաբերության զարգացման գործում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը։

Նա նշեց, որ Գյումրու տեխնոպարկի հայեցակարգի շրջանակներում կառավարությունը ծրագրում է Գյումրիում ազատ տնտեսական գոտու կարգավիճակով արդյունաբերական պարկ ստեղծել, որտեղ կզարգանա թեթև արդյունաբերությունն ու ոսկեգործությունը։

Ըստ Միրզոյանի՝ թեթև արդյունաբերությանը կարևորություն տալով՝ 2009թ.-ին նախարարությունը դիզայնի դպրոցի բացման վերաբերյալ բանակցություններ է վարել տարբեր միջազգային կառույցների հետ, քանի որ դպրոցն անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար։

«Իտալացի գործընկերների հետ համաձայնություն կա, մասնավորապես՝ Դիզայնի եվրոպական դպրոցի հետ, որի շրջանակներում այս տարի իտալացի փորձագետները Գյումրիում դասընթացներ կսկսեն»,- ասաց Միրզոյանը։

Ըստ նրա՝ դիզայն դպրոցի առկայությունը թույլ կտա սեփական տեղական մոդելներ մշակել, որոնք կհամապատասխանեն ազգային ավանդույթներին, կոլորիտին և յուրահատկություններին, ինչպես նաև սեփական ոճ ստեղծել հայկական ապրանքի համար։

Գյումրիում տեխնոպարկի սեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղություններն կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերգործություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»