SELECTORNEWS
Загрузка...


15:23
21/05/2012

Երևանի Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ
15:44 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, ասվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի, Ղուկասյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ  շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  Ղուկասյանը թաքցրել է  Երևանի բնակիչ Ռ.Ավոյանի կողմից  անչափահասներ Գ.Ի.-ին և Ա.Մ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ դեպքը: Եվ ներկայացվել, թե  Գ.Ի-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Ա.Մ.-ն և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար  վերջինիս հորից շորթմամբ պահանջել և սեպտեմբերի 2-ին իր աշխատասենյակում ստացել է  1500 ԱՄՆ դոլար կաշառք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (աշառք ստանալը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել  է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»