SELECTORNEWS
Загрузка...


15:22
21/05/2012

Հայկական դպրոցների տնօրեններն անհաջող մենեջերներ են, կարծում է կրթության նախարարը
14:55 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրակրթական համակարգի առանցքային խնդիրներից մեկը դպրոցների տնօրենների մեծամասնության կառավարման հմտությունների բացակայությունն է, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Պետությունն ամեն տարի յուրաքանչյուր դպրոցին 15,6 միլիոնական դրամ է հատկացնում (մոտ 42,8 հազար դոլար)՝ բացի 105 հազար դրամից (գրեթե 290 դոլար) ամեն աշակերտի համար։ Այդ միջոցները պետք է բավարարեն դպրոցն անհրաժեշտ սարքավորումներով և գույքով հագեցնելու համար»,- նկատեց նախարարը։

Սակայն, ըստ նրա, որոշ դպրոցներում չկան նույնիսկ տարրական սարքավորումներ, և պատճառը վատ կառավարումն է։

Աշոտյանը հայտնեց, որ դպրոցների ստուգումները կշարունակվեն, և սահմանված նորմերից շեղումներ հայտնաբերելու դեպքում դպրոցների տնօրենները կազատվեն աշխատանքից։

«Հերթական ստուգումը կանցկացվի 2011 թվականի հունվար-փետրվարին, իսկ այնուհետև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ»,- ընդգծեց նախարարը։

Ներկայում Հայաստանում գործում է ավելի քան 1450 հանրակրթական դպրոց։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»