SELECTORNEWS
Загрузка...

06:30
9/02/2012
Հայկական բանակի միջադեպերը վերահսկվում են. Նազարյան
14:34 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված խնդիրները պաշտպանության նախարարի խստագույն հսկողության տակ են, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ղեկավարի տեղակալ Արա Նազարյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունների համաձայն, ամռանը զինվորական մասերում մի քանի միջադեպ է տեղի ունեցել, այդ թվում՝ զինծառայողների սպանություններ և ինքնասպանություններ։

«Խնդիրը Հայաստանի պաշտպանության նախարարի խստագույն հսկողության տակ է գտնվում, և ցանկացած անցանկալի երևույթ և հանցագործություն պատշաճ իրավական գնահատական է ստանալու»,- ասաց Նազարյանը։

Բանակում գրանցված միջադեպերից հետո մի շարք զինծառայողների նկատմամբ պատասխանատվության տարբեր միջոցներ են կիրառվել, չորս մարդ ձերբակալվել է։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»