SELECTORNEWS
Загрузка...

06:40
9/02/2012
Дом правительства
Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը տեղի կունենա Երևանում
13:17 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 9-10-ը Երևանում տեղի կունենա Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը, «Նովոստի-Արմենիա» գոծակալությունը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, ներդրումների, տուրիզմի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր և միջին գործարարության , կրթության և գիտության, մշակույթի և քաղաքաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը:

Հայ-բուլղարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»