ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 11-րդ դարի Լոռի Բերդը կվերականգնվի և զբոսաշրջության կենտրոն կդառնա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց արշավախմբի ղեկավար Իգիթ Ղարիբյանը:
«2009թ.-ին ՀՀ մշակույթի նախարարությունը 9 մլն դրամ (24,6 հազար դոլար) է հատկացրել Լոռի Բերդի վերականգնման աշխատանքներին: Սա միջնադարյան Հայաստանի ամրոցի շինարարության յուրահատուկ օրինակ է, որը կարող է չափազանց հետաքրքիր լինել զբոսաշրջիկների համար»,- ասաց նա:
Ըստ արշավախմբի ղեկավարի, դեռ շատ աշխատանքներ կան անելու, քանի որ բերդը շատ մեծ է, վերականգնման կարիք ունեցող տարածքը մինչև 35 հա է կազմում:
«Բերդը զբոսաշրջության կենտրոնի վերածելը կօգնի շրջանի զարգացմանը, ինչպես նաև հայկական մշակույթի քարոզչությանը»,- ընդգծեց Ղարիբյանը:
Լոռի Բերդը կառուցվել է 11-րդ դարի առաջին տասնամյակում որպես պաշտպանական ամրոց: 12-րդ դարում իշխաններ Իվանե և Զաքարե Զաքարյաններն ամրոցն ու դրան հարակից քաղաքն իրենց ֆեոդալական պետության մայրաքաղաքն են դարձրել: -0-
