SELECTORNEWS
Загрузка...

01:20
9/02/2012
Бедрос Киркоров
Բեդրոս Կիրկորովը պատրաստ է համերգ տալ Երևանում
17:15 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բեդրոս Կիրկորովը պատրաստ է համերգ տալ Երևանում։

 

«Ես պատրաստ եմ, ես կարող եմ գալ։ Ես մեծ թվով հայկական և բուլղարական երգեր ունեմ»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Բեդրոս Կիրկորովն ավելացրեց նաև, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենը խոստացել է օժանդակել այս հարցում։

Նշելով, որ հաճույքով կգա Հայաստան, արտիստն ասաց, որ նրան շատերն են հրավիրել Երևան համերգով հանդես գալու, այդ թվում՝ հայտնի խորհրդային կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը և էստրադային պետական նվագախմբի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, սակայն այդ ծրագրերն իրականացնել չհաջողվեց։

Միաժամանակ նա հայտնեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1963 թվականին և այդ ժամանակ հայկական երգի անվճար երեկո է անցկացրել Լենինականում (ներկայում՝ Գյումրի)։

«Հավաքվել էին Բուլղարիայից ժամանած, ինչպես նաև Լենինականում բնակվող հայերը»,- ասաց Կիրկորով ավագը։

Խոսելով Հայաստանում իր որդու, ռուսական էստրադային հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ելույթի հնարավորության մասին՝ նա ասաց, որ «եթե շահագրգռվածություն լինի, Ֆիլիպը կժամանի Երևան»։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»