SELECTORNEWS
Загрузка...

01:30
9/02/2012
Կոտայքի մարզի ջրանցքներից մեկում տասնհինգամյա պատանի է խեղդվել
15:24 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզի ջրանցքներից մեկում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմինը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

«Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.50-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը երեխա է ընկել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ժամը 19.51-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դադարեցվել է ջրի հոսքը Արզնի-Շամիրամ ջրանցքում: Ժամը 21.30-ին սկսվել են  որոնողափրկարարական աշխատանքները:

Աշխատանքներին մասնակցել են նաև Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.05-ին հրշեջ-փրկարարների կողմից ջրանցքի 2-3 կմ-ի հատվածում  հայտնաբերվել է 1995 թ. ծնված Կարեն Մելքոնյանի դին:

Ժամը 04.20-ին զոհվածի դին դուրս է բերվել ջրից և հանձնվել շտապօգնության բրիգադին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»