SELECTORNEWS
Загрузка...

06:51
9/02/2012
Баскетбол
Հայ և թուրք պատանի բասկետբոլիստները ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ միասնական թիմ են ստեղծել
13:25 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ և թուրք պատանի բասկետբոլիստները միասնական թիմ են ստեղծել՝ World Learning ամերիկյան կազմակերպության փոխանակման ծրագրի շրջանակներում և ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ, երկուշաբթի լրագրողներին ասաց ծրագրի հայկական մասի ներկայացուցիչ Աննա Թադևոսյանը:

Թուրքիայում, ԱՄՆ-ում և Հայաստանում իրականացվող նախագծի շրջանակներում հայ և թուրք վեցական պատանիներ և աղջիկներ «Սպորտ Յունայթեդ» (Պետդեպարտամենտի մարզական ծրագրերի անվանումը) միասնական թիմ են ձևավորվել և շուրջ երկու շաբաթ միասին մարզվել և սովորել Թուրքիայի Ստամբուլ, Օրեն և Իզմիր քաղաքներում:

Բացի այդ, հայ-թուրքական միասնական թիմը հանդիպել է Օրենի և Իզմիրի ավագ դպրոցների մարզիկների հետ:

Թադևոսյանի խոսքերով՝ պատանի մարզիկները ներկա են եղել Թուրքիայում անցկացվող Բասկետբոլի աշխարհի առաջնության հանդիպումներին:

«Ծրագիրն ինքնատիպ կամուրջ է, որի օգնությամբ մենք փորձում ենք առանց որևէ քաղաքականության ծանոթացնել երեխաներին մեկ այլ մշակույթի հետ և քայլեր կատարել խնդիրների հարթման ուղղությամբ», - ասաց ծրագրի ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ Թուրքիայում անցկացրած 12 օրերի ընթացքում մարզիկները փորձում էին չանդրադառնալ քաղաքական թեմաներին:

Ծրագրի երկրորդ հատվածը, նրա խոսքերով, կանցկացվի հունվարի վերջին ԱՄՆ-ում: Միաժամանակ Վաշինգտոնում բացառված չէ հայ և թուրք պատանի մարզիկների հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ում համար հատուկ վահանակ է պատրաստվել և փոխանցվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին:

Նա նշեց, որ պատանի բասկետբոլիստների համար մարզումներ է անցկացրել NBA-ում խաղացող ռումինացի բասկետբոլիստ Ջորջ Մուրեշանը:

Բացի այդ, Թադևոսյանի խոսքերով, ամերիկյան կողմը փորձում է անել ամեն ինչ՝ Հայաստան թուրք մարզիկների պատասխան այցը կազմակերպելու համար:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»