SELECTORNEWS
Загрузка...

01:18
9/02/2012
Джованни Трапаттони
Իռլանդացիների համար տոթ էր Հայաստանում Եվրո-2012թ-ի ընտրական փուլի մեկնարկի ժամանակ. մարզիչ
11:47 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին «շատ կարևոր է համարել Եվրո-2012 առաջնության ընտրական փուլի մեկնարկին իր թիմի տարած հաղթանակը, որը իռլանդացիները ձեռք բերեցին Երևանում շատ բարդ եղանակային պայմաններում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով BBC-ին:

Ուրբաթ օրը իռլանդացիները, որոնք խմբում առաջին տեղի համար ռուսաստանցիների գլխավոր մրցակիցներն են համարվում, արտագնա խաղում 1:0 հաշվով դժվարությամբ պարտության են մատնել Հայաստանի հավաքականին: Հանդիպման 76-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Կիտ Ֆեյխին:

«Շատ շոգ էր, և մենք առաջին խաղակեսում բազմաթիվ անգամ սխալվեցինք փոխանցումների ժամանակ, ֆուտբոլիստները ընկճված տեսք ունեին», - ասել է Տրապատոնին: «Ընդմիջումից հետո մենք հավաքվեցինք, ավելի լավ սկսեցինք շարժվել դաշտում, և Ֆեյխին վարպետորեն գոլ խփեց»:

Հանդիպման հերոսը հայտարարել է, որ փոփոխության արդյունքում իրեն դաշտ մտցրած մարզիչը հրահանգել է «ակտիվ ընթանալ առաջ»: «Հայաստանը վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում, բավականին լավ իրացնում էր ստանդարտ դիրքերը, սակայն մեզ հաջողվեց զսպել նրանց», - ավելացրել է Ֆեյխին:

Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Լուեյմ Լոուրենսն ավելացրել է, որ «Կիտի հարվածը Երևանում անցկացվող հանդիպման ֆանտաստիկ արդյունքն ապահովեց»:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»