SELECTORNEWS
Загрузка...

01:17
9/02/2012
Дмитрий Медведев
Մեդվեդև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համապատասխանում է ՌԴ շահերին
18:14 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ձգտում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը ոչ միայն նրա համար, որ իր միջնորդական պարտավորություններն է կատարում, այլ նաև՝ ելնելով սեփական շահերից, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք հետագայում էլ պատշաճ կերպով կկատարենք մեր միջնորդական պարտավորությունները և դա կանենք ոչ միայն միջազգային կարգի նկատառումներից ելնելով, ոչ միայն այն պատճառով, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրավաբանական պարտք է, այլ նաև բարոյական նկատառումներով, քանի որ մենք հարևաններ ենք, և ելնելով Ռուսաստանի շահերից, ինչը պակաս կարևոր չէ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ուրբաթ հանդես գալով Բաքվի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական պետության ղեկավարն ընդգծեց, որ «միջնորդական ջանքերը երբեք արդյունք չեն տալիս, եթե միջնորդն ինքը շահագրգռված չէ հակամարտության կարգավորման հարցում»։

«Ես կցանկանայի ասել, որ Ռուսաստանն առավելագույն չափով է շահագրգռված այդ խնդրի լուծմամբ, թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանը նույնպես կովկասյան պետություն է, որն իր ապագան կապում է տարածաշրջանի զարգացման հետ»,- նշեց նա։

Ըստ Մեդվեդևի, Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի լուծման մեջ իր պատասխանատվությունն ընկալում է որպես խոշոր տարածաշրջանային տերություն, որպես ԵԱՀԿ ՄԽ մասնակից և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ։

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ վերջին շրջանում իր անմիջական մասնակցությամբ շատ հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև։ «Ռուսաստանը կշարունակի ջանքեր ձեռնարկել հակամարտության լուծման ուղղությամբ»,- հայտարարել է նա։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»