SELECTORNEWS
Загрузка...

06:06
9/02/2012
Павел Аветисян
Հնագետները Հայաստանի հարավում էնեոլիթի դարաշրջանում բարդ սոցիալական հարաբերությունների նշաններ են հայտնաբերել
14:36 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Ներքին գոտեձոր տեղանքում պեղումների ժամանակ հայ և ֆրանսիացի հնագետները մարդու կենսագործունեության հետքեր են գտել, որոնք նշում են, որ էնեոլիթի դարաշրջանում (մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կեսից մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակի կեսը) բարդ սոցիալական հարաբերություններ են եղել, ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Պետությունը պեղումներ իրականացնելու համար շուրջ 2 միլիոն դրամ է հատկացրել (5,5 հազար դոլար): Մենք հնագիտական պեղումներ ենք իրականացնում Ֆրանսիայի գիտության ազգային կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ», - նշեց Ավետիսյանն՝ ավելացնելով, որ որոշ գումար է հատկացրել նաև ֆրանսիական կողմը:

Ինստիտուտի տնօրենը ընդգծեց, որ Ներքին գոտեձորում իրականացվող պեղումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն հայկական հնագիտության և պատմության, այլև ողջ Առաջավոր Ասիայի համար:

«Այստեղ՝ 1800 մետր բարձրություն ունեցող բարձրավանդակի վրա, էնեոլիթի դարաշրջանի մարդկանց կենսագործունեության հետքեր են հայտնաբերվել: Մենք մի շարք առարկաներ ենք գտել, որոնք հատուկ չեն այս տեղանքի համար, մասնավորապես՝ գունավոր կերամիկա: Ենթադրվում է, որ այս առարկաները բերվել են այստեղ», - նշեց Ավետիսյանը:

Հայտնաբերվել են նաև կնիքավորված իրեր, ինչը վկայում է արդեն այն ժամանակ բարդ սոցիալական հարաբերությունների գոյության մասին:

Նրա խոսքերով՝ Ստորին գոտեձորի հնագույն բնակիչների կենցաղային առարկաները նման են Ուրմիա գետի (Հայկական լեռնաշխարհում գտնվող խոշոր գետ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում) մոտակայքում գտնվող տեղանքներում օգտագործվող առարկաներին:

«Ենթադրվում է, որ այդ մարդիկ տարվա տաք եղանակներին բնակվել են Արաքս գետից հյուսիս ընկած տարածքում, այսինքն՝ ներկայիս Սյունիքի մարզում, իսկ ձմռանը տեղափոխվել են Ուրմիա գետի մոտակայքում գտնվող բնակավայրեր», - նշեց ինստիտուտի տնօրենը:

Ավետիսյանն ափսոսանքով նշեց, որ մարդաբանական նյութը շատ սահմանափակ է: «Մենք մեկ գերեզմանատեղի ենք հայտնաբերել, որը շուտով կուսումնասիրվի ֆրանսիացի գիտնականների օգնությամբ: Այնուհետև դիակի մնացորները կուղարկվեն Ֆրանսիա՝ հետազոտության նպատակով՝ այնտեղ բնակվող մարդկանց ծագումը պարզելու համար», - ասաց Հնագիտության ինստիտուտի տնօրենը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»