SELECTORNEWS
Загрузка...

06:34
9/02/2012
Ոստիկաններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը
13:00 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ոստիկաններին հաջողվել է կանխել 25- ամյա Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:

«Սեպտեմբերի 2-ին ժամը 18:42-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 32 շենքի տանիքից մի քաղաքացի սպառնում է ինքնասպանություն գործել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

«Ոստիկանների և քաղաքացու բանակցությունների արդյունքում երիտասարդն անվնաս իջեցվել է տանիքից», - հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»