SELECTORNEWS
Загрузка...

07:10
9/02/2012
ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել ԼՂՀ ճանաչման օրինագծի դիրքորոշման հարցում. պատգամավոր
17:37 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի դիրքորոշման հարցում, ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է հոկտեմբերի 5-ին արտահերթ քննարկել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը: Խմբակցությունը տվյալ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել դեռ 2007թ.-ին, սակայն այդ ժամանակվանից պատգամավորները հրաժարվում են այն օրակարգ ներառել:

«Չեմ կարծում, որ կա ունի մեկը, ով դեմ է ԼՂՀ անկախության ճանաչմանը: Մենք դեռ կուսակցությունում չենք քննարկել օրինագծի քվեարկության հարցը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը:

Խորհրդարանականը նշեց, որ դեռ գոյություն ունի այն կարծիքը, որ ԼՂՀ անկախության ճանաչումն աննպատակահարմար է:

«Կարևոր է ճիշտ ժամանակ ընտրել անկախության ճանաչման համար»,- կարծում է Հակոբյանը:

Հայ խորհրդարանականները ԼՂՀ անկախությունը չճանաչելը հիմնավորում են նրանով, որ չեն ցանկանում վնասել  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»