SELECTORNEWS
Загрузка...

06:26
9/02/2012
Александр Манасян
ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունումը չի ազդի ղարաբաղյան կարգավորման վրա
17:23 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունումը չի ազդի ղարաբաղյան կարգավորման վրա, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կարծիք հայտնեց քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Բաքուն սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանում քվերակության կներկայացնի «Միջազգային հումանիտար օրենքի և միջազգային չափորոշիչների նորմերի պահպանումը մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» բանաձևի օրինագիծը։

«ՄԱԿ-ի բանաձևերը միայն քաղաքական բնույթ են կրում և չեն կարող ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական և իրավաբանական հարցերի վրա»,- ասաց Մանասյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է նմանատիպ փաստաթղթերով փոխել պատկերացումներն աշխարհի հակամարտությունների մասին, և Հայաստանը պետք է ակտիվ աշխատի այդ ուղղությամբ։  

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն ավելի նախահարձակ դիրք պետք է զբաղեցնի այս հարցում, ինչը տեղի չի ունենում, որն էլ դարձել է Ադրբեջանի համար ՄԱԿ-ին երկրորդ անգամ դիմելու առիթ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»