SELECTORNEWS
Загрузка...

06:58
9/02/2012
Ադրբեջանական փախստականների մասին խոսակցությունները ճիշտ չեն. քաղաքագետ
15:43 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ադրբեջանական փախստականների մասին խոսակցությունները սկզբունորեն ճիշտ չեն, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:

«Ղարաբաղյան հակամարտության համատեքստում միայն հայ փախստականներ կան, քանի որ բոլոր ադրբեջանցիները կամ վաճառել կամ փոխանակել էին իրենց բնակարանները, կամ համապատասխան փոխհատուցումներ էին ստացել»,- ասաց Մանասյանը:

Նա նաև նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից տարածքներում բնակվող ադրբեջանցիները չեն կարող փախստական համարվել, «քանի որ նրանք մասնակցել են շրջափակմանը, պատերազմին, իրենք են տարբեր տարածքներ ռմբակոծել, և նրանց դրությունն ընդամենը ռազմական գործողությունների հետևանք է»:

Ըստ քաղաքագետի, չկա այնպիսի ադրբեջանցի, ով համապատասխաներ «փախստական» ձևակերպմանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»