SELECTORNEWS
Загрузка...

06:33
9/02/2012
Россия-Армения
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արված ռուսական ուղղակի ներդրումների բացարձակ առաջատարն է
15:29 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը 2010թ.-ի հուվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ արված ռուսական ուղղակի ներդրումների բացարձակ առաջատարն է:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի իրական հատվածում կատարված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 116,9 միլիոն դոլարի՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16,7 տոկոսով: Միաժամանակ ուղիղ ներդրումների հոսքը 5,1 տոկոսով աճել է և հասել 85,8 մլն դոլարի:

Վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանի ներդրողներին բաժին է ընկել Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35,7 տոկոսն ու ուղղակի ներդրումների 39 տոկոսը։

Ռուս ներդրողներն իրենց միջոցների 60,11 տոկոսն (70,3 միլիոն դոլար) ուղղել են արտադրության  և էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի և ջեռուցման բաշխման ոլորտ, 30,8 տոկոսը (36 միլիոն դոլար)՝ կապի ոլորտ, 4,46 տոկոսը (5,2 մլն դոլար)՝ բազային մետաղների արտադրության ոլորտ:

Հայաստանի տնտեսության մեջ արված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 2010 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 327,5 միլիոն դոլար, որոնցից 220,3 միլիոն դոլարն իրական հատված կատարված ուղղակի ներդրումներն են։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»