ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, ՀՀ ԱԺ հաջորդ խոսնակը դառնա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ թերթի, այդպես է ցանկանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թերթը նշում է, որ հենց սրա հետ է կապված այն հանգամանքը, որ վերջերս կուսակցության շարքերը համալրվել են ազդեցիկ քաղաքական գործիչներով և ձեռներեցներով:
«Այս ասեկոսեների հետ են կապում նաև այն հանգամանքը, որ Բաղդասարյանը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը 2013 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Բաղդասարյանը հայտարարել է, որ նա աջակցելու է Սարգսյանին», - նշում է թերթը:-0-
