SELECTORNEWS
Загрузка...


18:27
17/05/2012

дети, школа, первое сентября
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել դպրոցականներին հարստացնել գիտելիքները նոր ուսումնական տարում
13:23 | 01/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը չորեքշաբթի շնորհավորանքներ և օրհնություններ է հղել մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի օրվա կապակցությամբ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը:

«Ջանադիր աշխատանքի, գիտելիքների ամբարման նոր տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք հարստացնելու ձեր  իմացությունն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգևոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեզ նվիրյալ մանկավարժների կողմից», - նշվում է ուղերձում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերով՝ այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել ևս կարևորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի և հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի և զորացման:

«Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր Հայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը: Ուսանեք սիրով, և Աստված ձեր ջանադրության համար առավել պիտի շնորհազարդի և օրհնի  ձեր կյանքի ուղին», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի նոր ուսումնական տարին, և ձեռքբերումներով զարդարվեն սիրեցյալ մեր զավակների ուսումնառությունն ու մանկավարժների գնահատարժան ծառայությունն ազգային մեր կյանքում», - նշվում է ուղերձում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»