SELECTORNEWS
Загрузка...

06:07
9/02/2012
ПРО
Հայ-ռուսական արձանագրությունը կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը. ՀՀ ՊՆ
17:12 | 30/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմակայանի մասին հայ-ռուսական արձանագրությունը կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից տրամադրած հաղորդագրությունում:

Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

Ինչպես նշեցին Պաշտպանության նախարարությունից, որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ:

«Հաղորդագրության համաձայն, տարբեր գործիչներ և մեկնաբաններ նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը,  իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքները ուղղակի հիվանդագին են»,- նշվում է հաղորդագրությունում:  

Մասնավորապես, օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը, Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»:

«Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամլո խոսնակի հերթական զառանցանքն են, անգրագիտության և բթամտության դրսևորման ձև են, ուրիշ ոչինչ:

Պարզ է, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի գործունեության երկարաձգման և գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումը հավասարակշռությունից հանել Ադրբեջանին. այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ներքին սպառման համար պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը և որոշ ԶԼՄ-ներին հարկ են համարում հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է, և ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին, բխում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման շահերից:

«Ինչ վերաբերում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությանը, ապա հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու և արժանի հակահարված տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»,- ասվում է հաղորդագրությունում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»