SELECTORNEWS
Загрузка...

01:22
9/02/2012
Интернет паутина
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել
16:08 | 21/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց FiberNet Communications մեծածախ ինտերնետ պրովայդերի մամուլի քարտուղար Միքայել Բալայանը, վթարը  տեղի է ունեցել Վրաստանի տարածքում՝ Քութայիսի քաղաքի մոտ։

«Մեզ միայն հայտնի է, որ վթարը մեխանիկական բնույթ է կրում, սակայն կապի դադարի առավել մանրամասն պատճառներն անհայտ են»,- ասաց Բալայանը։

Ըստ նրա՝ մասնագետներն արդեն վթարի վայրում են գտնվում և զբաղվում են անսարքության վերացման հարցերով։

Բալայանը նշեց, որ վրացի գործընկերները խոստացել են երկու ժամվա ընթացքում վերականգնել կապը։

Վթարի արդյունքում Վրաստանում նաև տուժել են մեծածախ ինտերնետ կապի այլ հայկական պրովայդերները՝ «ԱրմենՏելը» և  GNC-Alfa-ն, որոնք Վրաստանի վթարի հետ կապված ուղու մասնակի կորուստ են գրանցել, սակայն ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին երկու ընկերություններից, այլընտրանքային ուղղությունների հաշվին հաճախորդները հատուկ անհանգստություն չունեն։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»