SELECTORNEWS
20:58
23/04/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ArmBanks
Пенсия
Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կոռուպցիան լուրջ խնդիր է համարում. հարցում
14:37 | 20/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տնային տնտեսությունների շուրջ 84 տոկոսը և մասնավոր ձեռնարկությունների 90 տոկոսը կոռուպցիան լուրջ խնդիր է համարում, երեքշաբթի հայտարարեց «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» կազմակերպության » (Caucasus Research Resource Centers - CRRC) տնօրեն Հեղինե Մանասյանը՝ ներկայացնելով «Կոռուպցիան Հայաստանում 2009 թ.-ին» թեմայով հետազոտության ամփոփիչ արդյունքները:

Հետազոտության շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից հարցվել է 1515 տնային տնտեսություն և 400 մասնավոր ձեռնարկություն:

Նրա խոսքերով՝ առաջին խմբի հարցվածների մոտ 59 տոկոսը և երկրորդ խմբի 73 տոկոսը կոռուպցիան բնութագրել են որպես «սովորական երևույթ»: «Հարցված տնային տնտեսությունների 60 տոկոսը և ձեռնարկությունների 49 տոկոսը կարծում է, որ այդ երևույթի դեմ անհնար է պայքարել, քանի որ կոռուպցիան վերևից է գալիս», - ասաց Մանասյանը:

«Հարցման մասնակիցները կարծում են, որ կոռումպացվածության մակարդակով առաջին տեղում են դատավորները՝ 39 տոկոս, այնուհետև գալիս են դատախազությունները՝ 38 տոկոս, ԿԸՀ-ն՝ 33 տոկոս, իրավապահ մարմինները՝ 29 տոկոս, նախարարությունները՝ 27 տոկոս, Ազգային ժողովը՝ 24 տոկոս, կառավարության աշխատակազմը՝ 23 տոկոս», - ընդգծեց նա:

Ինչպես նշում է CRRC-ի ղեկավարը, նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հարցվածների 72 տոկոսը հայտարարել են, որ պատրաստ են կաշառք տալ ցանկալի արդյունքին հասնելու համար:

«Կոռուպցիան և լիազորությունների չարաշահումը Հայաստանի բազմաթիվ ձեռնարկությունների հիմնական խնդիրն է: Transparency International կազմակերպության հետազոտության համաձայն՝ Հայաստանը կոռումպացվածության մակարդակով զբաղեցնում է 120-րդ տեղը», - նշեց Մանասյանը:

Նա ավելացրեց, որ կենտրոնը ծրագրում է նմանատիպ հետազոտություն անցկացնել նաև 2010 թ.-ին:

CRRC-ն գործում է Հայաստանում 2003 թ.-ից՝ տարածաշրջանում իրականացնելով հետազոտական և հասարակական գործունեություն Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»