SELECTORNEWS
Загрузка...

06:38
9/02/2012
Սյունիքի մարզի 35-ամյա մի բնակիչ գնացել է ձկնորսության և անհայտ կորել
12:40 | 24/ 06/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 35-ամյա բնակիչ Ս. Հովհաննիսյանը հունիսի 22-ին ձուկ որսալու նպատակով տանից դուրս է եկել և չի վերադարձել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

«Հունիսի 23-ին Սիսիան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել անհայտ կորած Հովհաննիսյանի մասին, ինչի կապակցությամբ ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և հինգ հրշեջ-փրկարար մեկնել են որոնողափրկարարական աշխատանքների», - ասվում է տեղեկատվության մեջ:

Որոնողափրկարարական աշխատանքները տևել են մինչև 21:30-ը, սակայն արդյունք չեն տվել: Հունիսի 24-ի առավոտյան որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:   -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»