“Տիեզերական եղանակ” տերմինով են կոչում Երկրամերձ տիեզերեկան տարածության վիճակը տվյալ պահին կամ որոշակի ժամանակահատվածում։
“Մենք “տիեզերական եղանակի” հետազոտություն ենք անցկացնում և պատրաստվում ենք ծառայություններ մատուցել օպերատորներին և արբանյակների այլ սեփականատերերին Արեգակնային ակտիվության վտանգավոր դրևորումների վերաբերյալ”,- ասաց Չիլինգարյանը։Ըստ նրա` Ինստիտուտն արդեն երկար տարիներ “տիեզերական եղանակի” ուսումնասիրություններ է անցկացնում Արագած լեռան վրա տեղակայված կայանների շնորհիվ, որոնք աշխատում են 1943 թվականից և այդ պահից ի վեր զգալիորեն արդիականացվել են։
“Մարդկությունը ուժեղ է կախված տիեզերքից, որի հետ են կապված գիտական և տեխնոլոգիական բոլոր զարգացումները”,- ասաց Չիլինգարյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ ինստիտուտը “տիեզերական եղանակի” ուսումնասիրության շուկայում հաջող աշխատանքի հնարավորություն կգտնի։
“Այդ շուկան ամեն տարի աճում է 2-3 անգամ և ամբողջովին կախված է Արեգակի ակտիվությունից, քանի որ եթե տուժեն բոլոր արբանյակներն, ապա մարդկությունը կհայտնվի անելանելի վիճակում”,- ասաց Չիլինգարյանը։ Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը ներկայումս արդիականացման և Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի վերափոխվելու փուլում է, որի հիման վրա կգործեն զանազան նոր գիտական ուղղություններ, մասնավորապես, միջուկային ֆիզիկա, Միջուկային բժշկության կենտրոն, գիտակրթական կենտրոններ, փորձարարական լաբորատորիա։ -0-
