SELECTORNEWS
Загрузка...

01:38
9/02/2012
Տարեց մի տղամարդ է կախվել սեփական տանը Ստեփանավան քաղաքում
13:10 | 10/ 06/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Տարեց մի տղամարդ է կախվել Ստեփանավան քաղաքում գտնվող սեփական տան տանիքում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

«Նախօրեին երեկոյան Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Մինասյանից ստացված ահազանգի համաձայն` իր պապը՝ 72-ամյա Իգոր Մինասյանը, շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել»,- հաղորդեցին Փրկարար ծառայությունից:

Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի օգնությամբ տղամարդու դին իջեցվել է տանիքից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»