SELECTORNEWS
Загрузка...


17:52
17/05/2012

Հայաստանի Կոտայքի մարզում տեղացած առատ տեղումների հետևանքով տուժել է 24 տուն
13:28 | 13/ 04/ 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կոտայքի մարզում տեղացած առատ տեղումների հետևանքով տուժել է 24 տուն, տեղեկացնում է հանրապետության Փրկարար ծառայությունը։  

Հաղորդագրության համաձայն, նախօրեին ժամը 19.00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Սոլակ գյուղի սելավատարում և Քաղսի գյուղի միջով անցնող ջրանցքում ջրի մակարդակը բարձրացել է, և ջուրը լցվում է մոտակա բնակելի տները:

Դեպքի վայրեր է մեկնել մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը:

Տեղում պարզվել է, որ հեղեղումից գոյացած ջրերը լցվել են Սոլակ գյուղի 4 և Քաղսի գյուղի 20 տները:

Սոլակի բնակիչների ուժերով մաքրվել է սելավատարի հունը, ջրի հոսքը դեպի տները` դադարեցվել:

Վնասների չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»