SELECTORNEWS
Загрузка...

06:58
9/02/2012
ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում
19:46 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում, ասաց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ։

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված և շատ անկայուն հակամարտություն է»։ Սիմոնսի խոսքերով՝ ԵՄ-ն կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և պատրաստ է իր աջակցությունն առաջարկել կողմերի ցանկության առկայության դեպքում։

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատարն ընդգծեց, որ Եվրամիությունը կարևորում է նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և «պատրաստ է կողմերին ցուցաբերել ցանկացած խորհրդատվական և տեխնիկական աջակցություն»։

«Հայաստանը որքան շատ բան պատրաստ լինի անել, այնքան ԵՄ-ն ավելի մեծ աջակցություն է պատրաստ ցուցաբերել Հայաստանին։ Դա ԵՄ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է»,- ավելացրեց Սիմոնսը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»