23:51
10/09/2010
Анкара
Թուրքիան մինչև ապրիլի 24-ը որևէ քայլ չի ձեռնարկի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ
11:06 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան մինչև ապրիլի 24-ը որևէ քայլ չի ձեռնարկի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է «Ազգ» օրաթերթը:

Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի և թուրք-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան սպասելու է ապրիլի 24-ին հայերին ուղղված ԱՄՆ նախագահի ուղերձին:

Հետաքրքրական է նաև այն, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով հավաքին մասնակցելու նպատակով Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորներ մարտի 11-13-ը կգտնվեն Երևանում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»