23:55
10/09/2010
Лекарство
Հայաստանի ԱԱԾ-ն դեղորայքի հետ կապված մեքենայություններ է բացահայտել
10:45 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դեղորայքի հետ կապված մեքենայություններ է բացահայտել, գրում է «Հրապարակ» թերթը:

Ըստ թերթի, դեղորայքի ոլորտում կատարվել են զանգվածային հանցագործություններ և արդեն կան ձերբակալվածներ:

Որոշ դեղատների աշխատակիցներ փոխել են ժամկետանց դեղորայքի պիտակները և շարունակել են վաճառել դրանք:

Այս հանցագործությունը եղել է զանգվածային և, ամենայն հավանականությամբ, կազմակերպված բնույթ կրել: Հայտնի է, որ ձերբակալությունները շարունակվելու են նաև առաջիկա օրերին, սակայն պաշտոնական աղբյուրները այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատել:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»