SELECTORNEWS
Загрузка...

06:53
9/02/2012
Համացանցում տեղադրվել է հայ գրչական կենտրոնների ինտերակտիվ քարտեզը
18:17 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. www.matenadaran.am պորտալի վրա տեղադրվել է  հայ գրչական կենտրոնների ինտերակտիվ քարտեզը։

Ինչպես նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ, քարտեզի վրա ներկայացված են հայկական մշակույթային օջախները, որտեղ մեր թվարկության 400 թվականից մինչև 1600 թվականը ստեղծվել են հիմնականում լուրջ տեխնոլոգիական միջոցներ պահանջող մանրանկարներներով զարդարված ձեռագիր գրքեր, ինչը վկայում է այդ բնակավայրերում հայերի մշակույթային ակտիվության մասին:

Քարտեզը մոտեցնելուց երևում են նաև այն բնակավայրերը, որտեղից հաջողվել է դուրս բերել մինչև տասը ձեռագիր:

Դիտելով 100 ձեռագրից ավել ստեղծած գրչական կենտրոնների բաշխվածությունը՝ ավելի ակնհայտ է դառնում՝ ինչպիսի ծանր հարված է կրել 1915 թվականին հայ ժողովուրդը, կորցնելով ոչ միայն բնակչություն, այլ նաև իր հիմնական օջախները: 

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»