SELECTORNEWS
Загрузка...

06:54
9/02/2012
Հայաստանում 2010թ. փետրվարին, հունվարի համեմատ, գնաճը կազմել է 0,3 տոկոս. վիճակագրություն
19:48 | 01/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2010թ. փետրվարին, հունվարի համեմատ, գնաճը կազմել է 0,3 տոկոս։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010 թվականի փետրվարին պարենային ապրանքների /ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ/ գներն աճել են 0,1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,4 տոկոսով, իսկ  ծառայությունների սակագները՝ 0,5 տոկոսով։

2010 թվականի փետրվարին 2009-ի փետրվարի համեմատ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 109,4 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքների /ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ/ գների ինդեքսը կազմել է 106,4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 117,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 110,8 տոկոսով:   

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում մինչև 2010 թվականի վերջը գնաճը ծրագրված է 4%-ի (±1,5%) մակարդակով։--0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»