SELECTORNEWS
Загрузка...


17:14
17/05/2012

ՀՀ ԱԺ նախագահն իր իրաքցի գործընկերոջն առաջարկեց վերահաստատել և աշխուժացնել շփումները
15:11 | 01/ 10/ 2009

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպում ունեցավ Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, որը ևս այցով գտնվում էր Թեհրանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Աբրահամյանը վկայակոչեց ավանդական ջերմ հարաբերությունները Հայաստանի և Իրաքի ժողովուրդների միջև և առաջարկեց վերահաստատել և աշխուժացնել շփումները, որոնք ընդհատվել էին 2003թ. Իրաքի ճգնաժամի պատճառով:

Նա բարձր գնահատեց իրաքահայ համայնքի դերն իր երկրի կյանքում` նշելով, որ այն, բնականաբար, կարող է նպաստել երկու երկրի շփումներին:

Աբրահամյանի գլխավորած ՀՀ ԱԺ պատվիրակությունը գտնվում էր Իրանում՝ աշխատանքային  այցով։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»