SELECTORNEWS
Загрузка...



15:28
4/02/2012
Դպրոցական տետրերի շապիկների ձևավորման մրցույթի հաղթողներն են պարգևատրվել Երևանում
15:38 | 04/ 08/ 2009

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Դպրոցական տետրերի շապիկների ձևավորման մրցույթի  հաղթողների պարգևատրությունն է տեղի ունեցել Երևանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

«Բաց քվեարկության արդյունքում մանկական թեմայով լավագույն աշխատանքներ ճանաչվեցին Ասյա Կոստանյանի և «Տիգրան Մեծ» հրատարակչության ներկայացրած աշխատաքները: Մրցանակի արժանացավ նաև Ազատուհի /Տաթև/ Մնացականյանի հեղինակած աշխատանքների շարքը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ մրցույթի հաղթողները կարժանան 150.000-ական դրամ (շուրջ 400 ԱՄն դոլար) պարգևի: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»