ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը երկու ժամ մասնակիորեն զրկված էր Ինտերնետից՝ Վրաստանի տարածում սարքավորումների խափանման պատճառով:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց հայկական փրովայդեր FaberNet ընկերության մամուլի քարտուղար Միքայել Բալայնը, ժամը 15:00-ին Ինտերնետ-կապն անհետացել է, և վրացի գործընկերները խոստացել են երկու ժամվա ընթացքում լիարժեք կերպով վերականգնել Հայաստանի կապը:
«Տեղի է ունեցել սարքավորումների տեխնիական խափանում, և անսարքությունները վերացնելուց հետո կապը կվերականգնվի»,- ասաց նա: --0--
