Արխիվ
![]() |
![]() |
17:18 18/03/2010 Ռուս ուղղափառ եկեղեցին կշարունակի խաղաղարար ջանքերն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, հայտարարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնում պատասխանելով լրագրողների հարցերին Հայաստան կատարած եռօրյա այցի արդյունքում։
16:51 18/03/2010 Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը հինգշաբթի հայտարարեց, որ Հայաստանում իրեն տանն է զգում: «Ես ձեր միջավայրում ինձ տանն եմ զգում, ոչ թե՝ ինչպես տանը, այլ՝ տանը: Ահա թե ինչ զգացողությամբ եմ ես հեռանում Հայաստանից»,- ասաց պատրիարքը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
![]() |
![]() |
![]() |
14:38 18/03/2010 Ադրբեջանցի զինծառայողները նախօրեին կրակ են արձակել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաղորդագրության համաձայն, տուժածներ և վիրավորներ չկան:
14:36 18/03/2010 Ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջև բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և կշարունակվեն համանախագահների՝ Երևան և Լեռնային Ղարաբաղ կայանալիք այցի ընթացքում, ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում նախօրեին տեղադրված ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարության մեջ:
![]() |







