Արխիվ
![]() |
17:27 16/03/2010 Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ծաղկեպսակներ դրեցին 1131 ռուս զինվորների հուշակոթողին, ովքեր զոհվել են 1827թ.-ի օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտի ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
16:24 16/03/2010 Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ ռեսուրսներ կան, ոչ քաղաքական անհրաժեշտություն, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ «Մեր կուսակցության կարծիքով արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները անհիմն են»,- ասաց Բաղդասարյանը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
13:13 16/03/2010 Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամայանն իր համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել, գրում է «Հրապարակ» թերթը: Ըստ թերթի՝ Աբրահամյանը գրող է և հայտնի է Դորիան կեղծանունով: Թերթի տվյալների համաձայն՝ տուժածը քարոզում էր հոմոսեքսուալիզմի ազատություն:







