Արխիվ
![]() |
19:45 05/03/2010 Տարեկան շուրջ 100 հայ դիմորդներ ընդունվում են ամերիկյան բուհեր՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ուսումնական փոխանակման ծրագրերի շրջանակներում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության մշակութային բաժնի ղեկավար Սյուզան Բրայդենսթայնը:
18:58 05/03/2010 Թուրքիան գիտեր, թե ինչի է գնում, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, որոնցում չկան նախապայմաններ, ուրբաթ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը Կովկասի ինստիտուտի և տնտեսական ու սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի կազմակերպած «Հայ-թուրքական երկխոսություն. Հարաբերությունների վերականգնման գործընթաց» կլոր սեղանի ժամանակ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
15:03 05/03/2010 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ից լուծում ակնկալել, ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օքթայ Ասադովը ուրբաթ երկրի օրենսդիր մարմնի լիագումար նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
![]() |
14:10 05/03/2010 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը թույլ կտա վերադարձնել Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրական հուն, կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
![]() |








