Արխիվ
19:54 03/03/2010 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեքշաբթի «Արդարություն և զարգացում» կուսակցության իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին «ողջամտություն» դրսևորել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում, հայտնում է Asbarez-ը՝ հղումով թուրքական Hurriet-ին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
16:58 03/03/2010 ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն, ըստ ամենայնի, դրական, բայց միջանկյալ որոշում կընդունի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մարտի 4-ին նշանակված քննարկումների արդյունքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Վ. Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:
![]() |
![]() |
![]() |
14:14 03/03/2010 Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորությունը, որի մասին պարբերաբար հայտարարում է արմատական ընդդիմությունը, բացառված է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:
14:06 03/03/2010 Եվրամիության պատվիրակությունը՝ Իսպանիայի (ԵՄ նախագահող-երկիր) ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ, ով չորեքշաբթի առավոտյան այցելել է Թբիլիսի, Վրաստանի մայրաքաղաքից ուղևորվել է Կազբեկի և ծանոթացել է «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետին: Մորատինոսը հսկիչ-անցակետի բացումը որպես դրական երևույթ է գնահատել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
12:59 03/03/2010 Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:









