ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 13:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի մամուլի ասուլիս։
Մամուլի ասուլիսի թեման է՝ «Մրցունակության համաշխարհային զեկույց, 2010-2011թթ.» և 139 երկրների մեջ Հայաստանի մրցունակության գնահատականը։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվի Հայաստանի մրցունակության գնահատականը կարևոր տնտեսական զարգացումների լույսի ներքո։
Նաև կներկայացվեն մրցունակության սուբինդեքսների վերջին փոփոխությունները, մասնավորապես, մակրոտնտեսական կայունությունը և նորարարական գործունեությունը։ Նաև կնշվեն Հայաստանի բիզնես-գործունեությունը խոչընդոտող հիմնական գործոնները։
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը Համաշխարհային տնտեսական կենտրոնի Մրցունակության համաշխարհային ցանցի գործընկերն է։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը,
- Կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-
