ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Կարոտ» միջազգային փառատոնի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս։
Փառատոնի գլխավոր իրադարձությունն է քաղաքականության, մշակույթի, արվեստի, սպորտի ականավոր գործիչներին «Կարոտ» մրցանակի շնորհման արարողությունը։ «Կարոտ» մրցանակի արժանացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը,
- ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
- ԱԺ մշակութային կապերի կոորդինատոր Արմինե Անտիկյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-
