SELECTORNEWS
Загрузка...

09:56
9/02/2012
пресс-центр «Новости»,  пресс-конференция
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Կարոտ» միջազգային փառատոնի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս
11:02 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ Բեդրոս Կիրկորովի, Ալեքսեյ Պետրենկոյի, Էմանուիլ Վիտորգանի, Իգոր Կոստոլևսկու մամուլի ասուլիսը՝ նվիրված «Կարոտ» միջազգային փառատոնի արդյունքներին:

Փառատոնի գլխավոր իրադարձությունն է քաղաքականության, մշակույթի, արվեստի, սպորտի ականավոր գործիչներին «Կարոտ» մրցանակի շնորհման արարողությունը։ «Կարոտ» մրցանակի արժանացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը։

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»