ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված ՀՀ կառավարության շենքում հայտնի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղադրմանը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
- Ջաջուռում գտնվող Մինասի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը,
- Ռեստավրատոր Արժանիկ Հովհաննսիյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-
